Հայաստանը Հունգարիայում դեսպան է նշանակել դիվանագիտական ​​հարաբերությունների դադարեցումից 11 տարի անց

19 Մայիսի 2023, 22:17

Բոլոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Աշոտ Սմբատյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։ Այս մասին տեղեկանում ենք Հանրապետության նախագահի կայքէջից։

Հարաբերությունների սառեցման պատճառը 2012 թվականին Բուդապեշտի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն էր Բաքու։

Հիմա եթերում