Հայաստանը՝ հրաձգության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
04 Մարտի 2026, 20:44
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է ևս մեկ բրոնզե մեդալ:
Օդամղիչ ատրճանակ — եռյակ մրցաձևում Հայաստանի թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի եռյակում ընդգրկված էին Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը և Գևորգ Մելքոնյանը: Հայաստանի թիմը բրոնզե մեդալի համար մրցել է Բուլղարիայի թիմի հետ և հաղթել 17:9 հաշվով:
Հայաստանի հավաքականը հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճել է 13 մեդալ՝ 4 ոսկի, 8 արծաթ և 1 բրոնզ: