Հայաստանը հրաշք է՝ հիասքանչ լեռներով ու հնագույն վանքերով․ La Repubblica
18 Հոկտեմբերի 2025, 14:35
Իտալական հայտնի «La Repubblica» թերթը հոդված է հրապարակել, որտեղ Հայաստանը ներկայացրել է որպես յուրահատուկ զբոսաշրջային ուղղություն։
Երկիրը գտնվում է Ասիայի և Եվրոպայի սահմանին, ունի հարուստ պատմություն, գինեգործական ավանդույթներ և ջերմ հյուրընկալություն, իսկ Իտալիայից Հայաստան կարելի է հասնել ուղիղ չվերթով ընդամենը 4 ժամում, նշում են լրագրողները։
Հատկապես շեշտվում է, որ Հայաստանը 301 թվականին առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն՝ շնորհիվ Սուրբ Գրիգոր Լուսավորչի, ում մասունքները պահվում են Նեապոլում։ Հոդվածում անդրադարձ կա նաև Երևանին՝ վարդագույն տուֆից ճարտարապետությամբ և Կասկադի հիանալի տեսարաններով, Էջմիածնի Մայր Տաճարին ու Նորավանքին, «Տաթևի թևերին» և Սևանա լճին։