Հայաստանը, ինչպես և ԱՊՀ մյուս երկրները, կամաց-կամաց ազատագրվում են Ռուսաստանից. Դմիտրի Ժուրավլյով

23 Նոյեմբերի 2023, 21:15

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական փոխհարաբերությունների ներկայիս մակարդակը և մոտ ապագայում երկրների միջև քաղաքական ճգնաժամի իր տեսլականը:

«Ճգնաժամը կապված է նրա հետ, որ Հայաստանը, ինչպես և ԱՊՀ մյուս երկրները, քիչ-քիչ ազատվում են Ռուսաստանից։ Մյուս կողմից, Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ ժամանակին կարողացել է պաշտպանվել նախորդ հայ-ադրբեջանական պատերազմում, բայց իր համար տնտեսական գործընկերներ է փնտրում։ Այդպես առաջին հերթին տեսնում է Ֆրանսիան։ Այս պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերությունները դառնում են, չասեմ թշնամական, բայց ոչ այնքան բարեկամական, որքան նախկինում։ Այսինքն՝ մի կողմից՝ բնական գործընթաց, մյուս կողմից՝ ցավալի գործընթաց, մեր երկրների տարանջատում։

Եվ դա փակուղի է տանում, որովհետև Ֆրանսիան Հայաստանին օգնելու է, բայց չեմ կարծում, որ այդ օգնությունն այնքան տպավորիչ կլինի, որքան հույս ունեն», — կարծում է փորձագետը։

Alpha News-ի զրուցակիցը բավականին հոռետեսորեն է տրամադրված հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նկատմամբ և ոչ հեռու ապագայում տեսնում է երկու երկրների փոխադարձ օտարման աճող մակարդակ:

«Ես մոտ ապագայում քայլեր չեմ տեսնում։ Հայաստանն ավելի ու ավելի է առանձնանալու, փորձելու է ընդգծել իր անկախությունն ու ինքնուրույնությունը։ Դա միանգամայն հասկանալի է և սպասելի։ Մենք դրան չենք խոչընդոտի, բնականաբար։ Ինչո՞ւ։ Արդյունքում պարզապես կլինի Հայաստան երկիր, կլինի Ռուսաստան երկիր, և նրանք կապրեն առանձին-առանձին», — եզրափակել է Ժուրավլյովը։