Հայաստանը իր պահանջները ներկայացրեց ՄԱԿ-ի ԱԽ նիստում

17 Օգոստոսի 2023, 00:50

Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի խորհրդից ակնկալիքների մասին․

-Դատապարտել քաղաքացիական անձանց նկատմամբ որպես պատերազմի մեթոդ սովի կիրառումը

-Պահանջել միջազգային իրավունքով ստանձնած պահանջների կատարում

-Վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

-Ապահովել ԿԽՄԿ հետ լիարժեք համագործակցություն և մարդասիրական օգնության ապահովում

-ԼՂ գործուղել կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն։

Հիշեցնենք, որ մեկնարկել է ՄԱԿ-ի ԱԽ նիստը հրավիրվել է Հայաստանի կառավարության պահանջով։ Պաշտոնական Երևանը կոչ է արել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանխի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը:

Հիմա եթերում