Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր. Բայրամով

22 Հոկտեմբերի 2025, 15:44

Քաղաքականություն

Մենք արդեն տեսնում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների դրական արդյունքները, հայտարարել է Բայրամովը Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Այս նախաձեռնության իրականացումը տնտեսական օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, իսկ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նա ասել է, որ դրական զարգացումների շարքում ուշագրավ է Ադրբեջանի որոշումը՝ թույլատրել բեռների տարանցումը դեպի Հայաստան իր տարածքով, մասնավորապես՝ Ղազախստանից հացահատիկի փոխադրումները։

Մենք գիտենք, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։

Հիմա եթերում