Հայաստանը կարող է որբ մնալ. Վիկտոր Լիտովկինը՝ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների ճգնաժամի մասին
24 Նոյեմբերի 2023, 23:56
Ռուս ռազմական դիտորդ Վիկտոր Լիտովկինը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունները։
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ճգնաժամը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը որբ կմնա, ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան, որի վրա հենվում է և՛ ներկայիս վարչապետը, և՛ նրա մերձավոր շրջապատը, Հայաստանը ոչ ոքից չեն պաշտպանի:
Նրանք կթողնեն Հայաստանը, ինչպես որ լքեցին իրենց բոլոր գործընկերներին կամ դաշնակիցներին:
Միակ երկիրը, միակ բանակը, որը միշտ պաշտպանել է Հայաստանը, անկախ ամեն ինչից, դա ռուսական բանակն էր: Իսկ այսօրվա Հայաստանի ղեկավարության, եթե մեղմ ասենք, անբարյացակամ վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, ռուսական զինված ուժերին, այն ինտրիգները, որոնք տեղի են ունենում ՀՀ ղեկավարության մեջ, այն բացասական տեղեկատվությունը, որը տարածվում է հայկական լրատվամիջոցներով Ռուսաստանի մասին, դա չի ծառայում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդմանը»,- ընդգծել է քաղաքագետը։
Ըստ Լիտովկինի՝ Հայաստանի երեւակայական դաշնակիցներն իրականում այդպիսին չեն.
«Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը շրջապատված է, մեղմ ասած, ոչ բարեկամական պետություններով, և երբ ամերիկացիները և նրանց կողմից վերահսկվող ՀԿ-ները Հայաստանում փորձում են ցույց տալ Հայաստանին, որ իրենք իրենց բարեկամն են, այս ամենն արվում է մեկ նպատակով՝ պոկել Հայաստանը Ռուսաստանից»,- ասել է Alpha News-ի զրուցակիցը։
Փորձագետը գալիս է Հայաստանի համար հիասթափեցնող եզրակացության, որ ի վերջո Հայաստանի ինքնիշխանությունը կարող է սպառնալիքի տակ լինել։
«Հայ ժողովուրդը դրա համար կվճարի, նա կմնա մենակ իր բոլոր թշնամիների հետ, բայց կկորցնի Ռուսաստանը, կկորցնի իր երկիրը»,- եզրափակել է Լիտովկինը: