Հայաստանը կարող էր մերժել ու չգնալ թուրքերի մոտ, բայց Միրզոյանը գնաց ու նվաստացավ. Տիրան Լոքմագյոզյան
18 Հոկտեմբերի 2024, 22:44
«3+3» ձևաչափում կա երկու պետություն, որ մտածում է Հայաստանի շահերի մասին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
«Ստամբուլում հավաքվել են 5 պետութունների ներկայացուցիչներ։ Մենք կարող ենք այսպես դասավորել՝ մի կողմում կա երկու պետություն, որ Հայաստանի շահերի մասին են մտածում, դրանք Ռուսաստանն ու Իրանն են։ Մյուս կողմում կա երեք պետություն՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը, որ թուրքական կողմի շահերի մասին են մտածում:
Ամեն ինչ փակ դռների հետևում կատարվեց, մամուլին ներկայացված խոսքերը շղարշ են, իհարկե։ Կարելի է ենթադրություններ անել»,- ասել է թուրքագետը։
Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանը կարող էր մերժել ու չգնալ թուրքերի մոտ, բայց Միրզոյանը գնաց ու նվաստացավ։
««3+3» ձևաչափում բոլոր պետությունները ուժ ունեն՝ բացի Հայաստանից և ինչ-որ բան կարող են անել այս քաղաքականության մեջ։ Այստեղ Հայաստանը ամենաթույլ ու ամեն ինչ կատարող օղակն է, հրահանգներ ստացողն է։
Եթե արդեն նախօրոք ինչ-որ աշխատանքներ կատարված չլինեին, այդ երկրների ամենաբարձր օղակները իրար հետ չէին կարող նստել ու խոսել, որովհետև խոսելու բան ուղղակի չէր լինի։ Հաստատ ինչ-որ բաներ կատարվել էին մինչև այդ ու ինչ-որ պայմանավորվածություններ արդեն ձեռք էին բերվել։ Հատկանշական ու սիմվոլիկ էր, որ այդ հանդիպումը կայացավ հենց թուրքական տանը։
Մեր երկրի ղեկավարը գնաց թուրքերի մոտ ու այնտեղ արդեն միանգամից երևաց՝ ով է բարձր կանգնած, ով՝ ներքևում։ Դա չեկավ այն բանից, որ Էրդողանը առաջարկեց գնալ, հայկական կողմը կարող էր մերժել։ Բայց ոչ։ Ինքը գնալով թուրքերի տուն՝ իր դիրքը միանգամից գցեց»,- եզրափակել է թուրքագետը։