Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ գագաթնաժողովին. Մհեր Գրիգորյան

21 Հոկտեմբերի 2024, 14:53

Քաղաքականություն

Հայաստանը կմասնակցի հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին, սակայն այս փուլում Երևանը չի քննարկում միավորման անդամ դառնալու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից առաջարկ է ստացել՝ մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթնաժողովին: