Հայաստանը կմասնակցի Եվրասիայի լեռնային առողջարանների փառատոնին
07 Մարտի 2024, 08:48
Եվրասիայի լեռնային առողջարանների փառատոնը տեղի կունենա Սոչիի լեռներում՝ «Роза Хуторе»-ում մարտի 13-16-ը:
Համաժողովին կմասնակցեն շուրջ 150 հյուրեր Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից և Ադրբեջանից:
Ծրագիրը նախատեսում է մասնագիտական քննարկումներ, մշակութային և կրթական միջոցառումներ:
Փորձագետները կքննարկեն ոլորտային քաղաքականության և կարգավորման հարցեր, ազգային առանձնահատկություններն ու ընդհանուր մարտահրավերները, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի պլանավորման և իրականացման մոտեցումները:
Հայաստանից որպես խոսնակ հանդես կգա «Մայլեռ» լեռնային հանգստավայրի գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը: