Հայաստանը կմասնակցի Կրասնոդարում կայանալիք սամբոյի Գրան Պրի մրցումներին

08 Սեպտեմբերի 2024, 12:20

Սպորտ

Կրասնոդարում սեպտեմբերի 12-ին կմեկնարկեն սամբոյի Գրան Պրի միջազգային մրցումները: Մրցաշարին կմասնակցի 56 մարզիկ Հայաստանից, Տաջիկստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Ռուսաստանից:

Սեպտեմբերի 11-ին «Չեմպիոն» մարզահամալիրում տեղի կունենա մասնակիցների կշռման ընթացակարգը:

Կրասնոդարի երկրամասի ֆիզկուլտուրայի և սպորտի նախարար Սերաֆիմ Տիմչենկոն նշել է, որ այդ մրցումները նշանակալի իրադարձություն են տարածաշրջանի համար: Մրցումներում խաղարկվելու են մրցանակներ յուրաքանչյուր քաշային կարգում: Ոսկե մեդալակիրը կստանա 300 000 ռուբլի, երկրորդ տեղի հաղթողը՝ 200 000 ռուբլի, իսկ երրորդ տեղը՝ 50 000 ռուբլի: