Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի

29 Մայիսի 2023, 11:05

Սպորտ

Սպորտային մարմնամարզության World Challenge Cup-ի հաջորդ մրցաշարը տեղի կունենա հունիսի 8-11-ը, Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում:

Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Այդ մրցումներին Հայաստանը կմասնակցի հետևյան կազմով.

մարզիկներ՝ Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Արթուր Թովմասյան, Գագիկ Խաչիկյան մարզուհի՝ Մանե Պողոսյան

մարզիչներ՝ Հայկ Նազարյան, Քնարիկ Բրսոյան

մրցավար՝ Հակոբ Սերոբյան

Հիշեցնենք՝ վերջերս Վարնայում կայացած նմանատիպ մրցաշարում Հայաստանի մարմնամարզիկները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ: