Հայաստանը կմասնակցի միջազգային մանկական կինոփառատոնի

04 Դեկտեմբերի 2024, 10:10

Մշակույթ

Հայաստանը կմասնակցի «Բյուրեղապակյա աղբյուր» միջազգային մանկական կինոփառատոնին, որը տեղի կունենա 2025 թվականի հուլիսին Ստավրոպոլի առողջարանային Էսենտուկի քաղաքում։ Այս մասին հայտնել է կինոփառատոնի հիմնադիր և նախագահ, ՌԴ վաստակավոր արտիստ Էվկլիդ Կյուրձիդիսը:

Նրա խոսքով՝ արդեն ստացվել են հաստատման նամակներ Հայաստանից, Հնդկաստանից, Չինաստանից, Կուբայից, Հունաստանից, Դանիայից և Մերձդնեստրից: Ռուսաստանը ներկայացնելու են տարբեր քաղաքների մանկական թիմեր։

««Բյուրեղապակյա աղբյուր» մանկական առաջին միջազգային կինոփառատոնը նախատեսում ենք անցկացնել 2025 թվականի հուլիսի 5-ից հուլիսի 12-ը», — ասել է Կյուրձիդիսը «ТАСС Кавказ» տարածաշրջանային տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: