Հայաստանը կմասնակցի Կրասնոգորսկում կայանալիք «RUS_CBET» միջազգային փառատոնին

07 Օգոստոսի 2024, 14:54

Մշակույթ

Հայաստանի արվեստագետները կմասնակցեն օգոստոսի 9-ից 10-ը Կրասնոգորսկում անցկացվող «RUS_CBET Մերձմոսկովյան շրջանում» ժամանակակից էթնիկ մշակույթի փառատոնին։

Միջոցառմանը կմասնակցեն ներկայացուցիչներ 15 երկրից: Փառատոնը հանդիսանալու է ավանդույթների և ժամանակակից արվեստի ցուցադրման հարթակ: Մասնակիցները կներկայացնեն էթնիկ երաժշտության, պարի և արվեստի բազմազան ձևեր: Նախագիծը բաղկացած է չորս բլոկից:

Դրանցից առաջինը «RUS_ FOLK»-ն է․ սա նոր էթնիկ երաժշտության մրցույթ է, որին կարող են մասնակցել ցանկացած երաժշտական ուղղության անհատ կատարողներ և վոկալ խմբեր: Նրանք պետք է կատարեն իրենց տարածաշրջանի և / կամ երկրի ազգային մշակույթներից մեկի էթնիկ երաժշտությունը:

2-րդ բլոկը կոչվում է «RUS_СТАРТ»: Սա «երաժշտական գաղափարների մրցավազք» է նրանց համար, որոնք փորձ չունեն երաժշտական ոլորտում: Մեդիոլորտի մասնագետների թիմը կօգնի բացահայտել ստեղծագործական ներուժը և ստեղծել արտիստի սոլո վոկալ կերպարը:
«RUS_МАРКЕТ» բլոկն էլ ստեղծագործական շուկա է երիտասարդ և տաղանդավոր ռուս դիզայներների առաջխաղացման և ՌԴ-ում տեղական ապրանքանիշերի ներկայացման համար:

Եվ, վերջապես, հյուրերը կարող են այցելել «RUS_СВЕТ» բլոկ՝ արվեստի օբյեկտների մրցույթ: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Լուսաբացը Մերձմոսկվայում» էսքիզների մրցույթ: Այն կդառնա փառատոնի խորհրդանիշը և կշարունակի ցուցադրվել ամբողջ տարվա ընթացքում: