Հայաստանը կրճատ աշխատանքային շաբաթ ունեցող երկրների շարքում է
19 Հոկտեմբերի 2025, 15:15
Ըստ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի հոկտեմբերյան զեկույցի՝ Հայաստանում աշխատանքային շաբաթվա միջին տևողությունը կազմում է 31-35 ժամ։ Աշխարհի բազմաթիվ երկրներում ընդունված ստանդարտը 40 ժամն է։
Ավելի կարճ աշխատանքային շաբաթ ունեցող պետությունների թվում են նաև Նիդերլանդները, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Շվեդիան և Էստոնիան. այնտեղ աշխատակիցները շաբաթական միջինը մինչև 36 ժամ են աշխատում։
Միևնույն ժամանակ, Մեքսիկայում, ՀԱՀ-ում, Թուրքիայում, Թաիլանդում, Վիետնամում և Սերբիայում աշխատանքային շաբաթը գերազանցում է 40 ժամը։
Մասնագետները շեշտում են, որ աշխատաժամանակի տևողությունը սերտորեն կապված է տնտեսության կայունության և արտադրական գործընթացների արդյունավետության հետ։