Հայաստանը կվճարի 7.5 մլն դոլար՝ դառնալու Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) անդամ

13 Սեպտեմբերի 2025, 14:56

Տնտեսություն և Բիզնես

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում հաստատել է Հայաստանի անդամակցությունը Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (ԵՆԱԲ)՝ վճարելով 7.5 մլն դոլար։

ԵՆԱԲ-ը, որը հիմնադրվել է Չինաստանի նախաձեռնությամբ 2015-ին, այսօր ունի 106 անդամ պետություն և նպատակ ունի զարգացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ենթակառուցվածքները։ Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 100 միլիարդ դոլար, որից 20 միլիարդը վճարված բաժնեմասեր են, իսկ 80 միլիարդը՝ ցպահանջ։

ԵՆԱԲ-ին ՀՀ բաժանորդագրության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող և ցպահանջ բաժնեմասերի միջոցով: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազ. ԱՄՆ դոլար է: 2017թ. Հայաստանը դիմում-հայտ է ներկայացրել Բանկին, որով Հայաստանի բաժանորդագրությունը Բանկին նախատեսվում էր 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ:

Հիմա եթերում