«Հայաստանը՝ կյանքի ճանապարհ»․ ֆրանսիացի արվեստագետներն ընթերցել են արցախահայերի նամակները (տեսանյութ)

24 Հուլիսի 2023, 10:48

Քաղաքականություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է հատված՝ հունիսի 28-ին Փարիզի «Գավո» հայտնի համերգասրահում կայացած «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագիրը կրող երեկոյից:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Արցախի ներկայացուցչության և «Արցախի բարեկամների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպված այս երեկոյի ընթացքում Արցախի շրջափակման մասին ահազանգելու նպատակով ֆրանսիացի մոտ երկու տասնյակ արվեստի գործիչներ բարձրաձայնել են աշխարհից մեկուսացված արցախահայության խոսքը և նրանց հուզիչ նամակների ընթերցման միջոցով հանդիսատեսին ներկայացրել արցախահայերի՝ գոյաբանական մարտահրավերներով լեցուն առօրյան ու նրանց ապրումները։

Արցախահայերի հուզառատ նամակներն ընթերցել են ֆրանսիացի անվանի արվեստագետներ Արիան Ասկարիդը, Վալերի Կարսենտին, Լյուդովիկ Բերտիյոն, Ռոմեն Ռոնդոն, Գվենդոլին Գուրվենեկը, Մելանի Բերնիեն, Ան Լը Նին, Կամիյ Կլարիսը, Մայա Սենսան և Ալիքս Բենեժեկը։