Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Լեո Մկրտչյանը
28 Սեպտեմբերի 2024, 21:41
«Մանկական Եվրատեսիլ–2024»–ին Հայաստանը ներկայացնելու է 10-ամյա Լեո Մկրտչյանը։ Տեղեկությունը հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Նրան ընտրել են նախապես հայտարարված մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել։ Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը շուտով կհրապարակվեն։
Լեոն երգիչներ Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի որդին է։