Հայաստանը մասնակցել է աշխատանքներին, բայց հետո չի ստորագրել հայտարարության նախագիծը. Մարիա Զախարովա
09 Հոկտեմբերի 2024, 18:05
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանը մասնակցել է աշխատանքներին, բայց հետո չի ստորագրել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության նախագիծը, որն ընդունվել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում։
«Երևանն իր առաջարկներն է ներկայացրել տեքստի վերաբերյալ, որոնցից շատերը հաշվի են առնվել։ Դրա հետ մեկտեղ ԱՊՀ երկրների նախարարների խորհրդում հայ նախարարը չի ստորագրել հայտարարության տեքստը»,- ասել է Զախարովան։
Նա առաջարկել է հայ պաշտոնյաներից պարզել հայկական կողմի այս որոշումը կայացնելու պատճառները։