Հայաստանը մասնակցում է Պերմում անցկացվող «Աբխազիայից մինչև Կամչատկա» դելիկատեսների տոնավաճառին

29 Հոկտեմբերի 2024, 11:50

Հայեր | Տնտեսություն և Բիզնես

Պերմում բացվել է «Աբխազիայից մինչև Կամչատկա» դելիկատեսների տոնավաճառը, որտեղ կարելի է համտեսել տարբեր մթերքներ Հայաստանից, Աբխազիայից և ամբողջ Ռուսաստանից։ Այս մասին հաղորդում է «Вести-Пермь»-ը։

Նշվում է, որ տոնավաճառի այցելուներին հասանելի են Հայաստանից չորացրած մրգեր, Սոչիից թեյ, մեղր և այլն: Վաճառողները նաև կիսվում են իրենց բաղադրատոմսերով և խորհուրդներով:
Տոնավաճառը գտնվում է «Այմոլ» («Аймол») առևտրի կենտրոնում։