Հայաստանը մասնակցում է Պիցունդայի 2-րդ միջազգային փառատոնին

31 Հուլիսի 2024, 20:11

Մշակույթ

Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Աբխազիայի արտիստները մասնակցում են հուլիսի 29-ին Պիցունդայում բացված երկրորդ միջազգային երաժշտական փառատոնին:

10-րդ դարասկզբին Պիցունդայի տաճարում կառուցված համերգասրահի բեմում ելույթ կունենան կլարնետահար Արտյոմ Վանյանն ու բարիտոն Ժակ Մարտիրոսյանը Հայաստանից:

Պիցունդայի փառատոնը ստեղծվել է մշակութային իմիջի զարգացման, մշակութային միջավայրի ընդլայնման և արվեստի արդիականացման նպատակով: Այն կտևի մինչև օգոստոսի 3-ը: