Հայաստանը մասնակցում է Յուրի Բաշմետի Երաժշտական մանկական ակադեմիային
06 Հունիսի 2024, 00:22
Հայաստանը մասնակցում է Սամարայի մարզի Նովոկուբիշևսկ քաղաքում մեկնարկած ԱՊՀ երկրների 14-րդ մանկական երաժշտական ակադեմիային:
Երաժշտական մրցույթներին, փառատոներին և վարպետության դասերին Հայաստանը կներկայացնեն Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի սաները՝ Արեգ Նավասարդյանը (ջութակ, դասախոս պրոֆեսոր Գագիկ Սմբատյան), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ, դասախոս Արմենյա Ավետիսյան) և Էլեն Հարությունյանը (դաշնամուր, դասախոս Ելենա Մելիքյան):
Ուսուցիչները կծանոթանան դասավանդման նորարարական մեթոդներին: Երեխաների ուսուցումը կանցկացվի վեց մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, ֆլեյտա, կլարնետ և դասական կիթառ:
Այս տարի իրենց հմտությունները ցուցադրել են 76 երեխա 9 երկրից։ Միջոցառումը կտևի մինչև հունիսի 8-ը: