Հայաստանը մեր դաշնակիցն է, նրա նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04 Դեկտեմբերի 2024, 12:51
Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմաղամբետովը։
«Այնուամենայնիվ, մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, և Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են: Նա ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպությունում լայնամասշտաբ մասնակցության, առարկություններ չկան»,- հավելել է նա: