Հայաստանը մի օբյեկտ է, որն իրեն հանել է աճուրդի․Արման Աբովյան
02 Դեկտեմբերի 2023, 00:05
Հայաստանը այլևս սուբյեկտ չէ, ցավոք, այլ օբյեկտ է, որն իրեն հանել է աճուրդի։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
«Երբ մենք հստակ անձերի մասին ենք խոսում ու ասում՝ եթե այս անձի փոխարեն ուրիշը լինի, կարելի է իրավիճակը շտկել։
Ոչ։
Այստեղ համակարգված աշխատանք է գնում։ Ընդ որում, դա գնում է բավականին երկար ժամանակ, նույնիսկ 2018 թ․ առաջ՝ ռուս, իրանական և չինական ազդեցությունը կտրուկ նվազեցնելու համար։
Ինչո՞վ է դա հղի։
Մենք տեսնում ենք տենդենցը, որ տարածաշրջանում ձևավորվում է նոր ճարտարապետություն, որտեղ հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնները իրար հետ լուրջ առճակատման մեջ են։
Պետք է փաստել, որ այդ առճակատման հիմնական տրիգերը հանդիսանում է այս իշխանությունը, որի գործողությունների հետևանքով մենք ականատես ենք խոշորագույն աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարի, կռվի»,- ասել է Աբովյանը։
Նրա կարծիքով՝ Արևմուտքը ՀՀ ներկայիս վարչախմբին երաշխիքներ է տվել՝ իշխանությունը պահելու համար։
«Խնդիրն այն է, որ այդ աշխարհաքաղաքական կենտրոնների բախումը, ըստ էության, ցույց է տալիս, որ Հայաստանը, ցավոք, այլևս սուբյեկտ չէ, այլ օբյեկտ է։ Մի էթնոքաղաքական կառույց է, որը իրեն հանել է աճուրդի և ասում է՝ ով կերաշխավորի մեր՝ իշխանության մնալը, ես իր պոչը կբռնեմ։ Կարծում եմ, որ, ըստ երևույթին, Արևմուտքը տվել է որոշակի երաշխիք։
Եկեք հենվենք այս գաղափարի վրա։ Ազգային անվտանգային համակարգից քւմ է ձեռնտու, որ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետություն։ Ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև նա արևմտյան, թուրքական վտանգը ՀյուսիսայինԿովկասից ներքև է իջեցնում, ու ձեռնտու է Իրանին։ Այդ երկու պետությունները դիտարկում են ՀՀ առկայությունը այն սահմաններում, որը այսօր կա ։ Արի ու տես, որ այսօր իշխանությունը պահպանելու համար այս իշխանությունը սկզբունքային որոշում է ընդունել՝ Հայաստանի Հանրապետության տարածքը համաձայնվել է, որ մասնատվի»,- ասել է քաղաքական վերլուծաբանը։
Արման Աբովյանը նկատում է՝ ինչու են խոսում անկլավների մասին ու ինչու այլ քարտեզներ չեն վերցրել, որտեղ ՀՀ տարածքն ամբողջությամբ նշված է․
«Որ ասում են անկլավներ, դա ինչ է։ Դա մասնատում է, որովետև նույնիսկ անկլավ բառը երբ վերցնում են 74-77 թթ հետխոհրդային քարտեզագրության միջից, տրամաբանական հարց է ծագում՝ ինչի համար չի կարելի վերցնել օրինակ այլ քարտեզ, որտեղ ՀՀ անվտանգային համակարգ սյունը, ճանապարհը, որ միացնում է Հայաստանին Վրաստանի ու Իրանի հետ, ինչի համար պետք է վերահսկվի այն աշխարահքաղաքական կենտրոնների ներկայացուցիչների կողմից, որոնց համար ՀՀ ապալեգիտիմացումը կամ ոչնչացումը տեսլական է»,- եզրափակել է մեր զրուցակիցը։