Հայաստանը միացել է չիպսերի արտադրության համար սահմանված ԳՕՍՏ-ին
04 Մարտի 2026, 13:40
Ապրիլի 1-ից Ռուսաստանում առաջին անգամ կներդրվի կարտոֆիլի չիպսերի վերաբերյալ պետական ստանդարտ (ГОСТ) ստանդարտ, որին կմիանան Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը։
Նոր միջպետական ստանդարտը կկիրառվի ինչպես բնական կարտոֆիլից, այնպես էլ վերամշակված կարտոֆիլային արտադրանքից պատրաստված չիպսերի համար։ Մասնավորապես, ԳՕՍՏ-ը սահմանում է չիպսի բնութագրերը, ինչպիսիք են տեսքը, գույնը, համը և հոտը, ինչպես նաև թույլատրելի ճարպի և աղի պարունակությունը։
Այսպիսով, ГОСТ-ով արտադրված չիպսերը պետք է լինեն խրթխրթան և փշրվող, ունենան տվյալ տեսակի համար բնորոշ համ և հոտ, որի համար կօգտագործվի համային ու բուրավետ հավելումներ կամ բուրավետիչներ։