Հայաստանը Մինսկում կմասնակցի ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը

16 Սեպտեմբերի 2025, 15:25

Քաղաքականություն

Հայաստանը կորոշի իր մասնակցության ձևաչափը սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է Համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն։

«Հայաստանը ևս հաստատել է իր մասնակցությունը։ Այժմ այդ հարցը մշակվում է։ Սա այն հարցն է, որի վերաբերյալ հայկական կողմը պետք է որոշում կայացնի՝ իր մասնակցությունն ավելի արդյունավետ տեսնելու համար։ Հետևաբար, նրանք են կայացնելու որոշումը»,- ասել է նա՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին այն մասին, թե արդյոք հայկական կողմը առկա ձևաչափով կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին, օրակարգում նախատեսվում է 14 հարց ներառել։