Հայաստանը Miss Grand International գեղեցկության մրցույթում կներկայացնի Հայկանուշ Մկրտչյանը

25 Սեպտեմբերի 2024, 14:20

Հայեր

Այս տարի Miss Grand International գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնելու է 23-ամյա Հայկանուշ Մկրտչյանը:

Մրցույթն անցկացվելու է Կամբոջայում և Թայլանդում:

Հայկանուշը մրցույթին հանդես կգա ազգային էլեմենտներով հագուստով, որի նպատակն է հատուկ ընդգծել Հայաստանի մշակութային ժառանգությունը և ավանդույթները: