Հայաստանը միտումնավոր մոլորեցնում է միջազգային հանրությանը. Ադրբեջանի ԱԳՆ

31 Հոկտեմբերի 2023, 11:00

Քաղաքականություն

Հայաստանի արտգործնախարարությունը միտումնավոր մոլորեցնում է միջազգային հանրությանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի՝ թվիթերում երեկվա գրառումը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ խոսնակը, հղում անելով ՀՀ ՔԿ տվյալներին, գրել էր, որ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով 14 մարդ խոշտանգվել է, 64-ը մահացել է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվելիս․ «200-ից ավել մարդ սպանվել է, այդ թվում՝ 9 քաղաքացիական անձ, 3 երեխա: 300-ից ավելին վիրավորվել են, այդ թվում՝ 231 զինծառայող և 80 խաղաղ բնակիչ», — գրել է Բադալյանը։

Հիմա եթերում