Հայաստանը մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
12 Մարտի 2024, 09:30
Հայաստանը շարունակում է մնալ մեր դաշնակիցը, և առկա պարտավորությունները մնում են ուժի մեջ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ Հայաստանի էլիտաների մասով մտահոգիչ են։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը:
Հայաստանը շարունակում է մնալ մեր դաշնակիցը, և առկա պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։