Հայաստանը մնում է ռուսական շահերի գոտում զուտ ձևականորեն. Ալեքսեյ Անպիլոգով
11 Դեկտեմբերի 2025, 23:00
Քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցին Մոսկվա , որն այնտեղ մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
«Սա Հայաստանի ղեկավարության կողմից մանևրելու շարունակությունն է, քանի որ օբյեկտիվորեն Երևանը բախվել է նրան, որ Վաշինգտոնը հեռու է, իսկ Բրյուսելը չի դիտարկում Հայաստանին այլ կերպ, քան որպես ռեսուրս՝ Ռուսաստանի դեմ հակազդման քաղաքականության գործում։ Ավելին՝ Եվրոպայում արդեն խոսակցություններ են սկսվել այն մասին, որ լավ կլինի երկրորդային պատժամիջոցները կիրառել Ղրղզստանի և Հայաստանի նման երկրների վրա, որոնք ապահովում են Ռուսաստանի համար տեխնոլոգիական պատուհան՝ փաստացի հանդես գալով որպես գոտիներ, որոնց միջոցով իրականացվում են Ռուսաստանի պետական տարբեր տեխնոլոգիական գնումների փոխանցումներ։ Եվ այդ պատճառով արժե, պատժել նման խուսափողներին», — ասել է Անպիլոգովը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը մնում է ռուսական շահերի գոտում զուտ ֆորմալ առումով։
Մանրամասները՝ տեսանյութում։