Հայաստանը ներդրումների ոլորտում երկնիշ աճ է արձանագրել. ԵԱԶԲ մակրոտնտեսական ամփոփում
16 Սեպտեմբերի 2025, 20:00
Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանները նշել են մասնակից երկրների տնտեսությունների աճի տեմպերի դինամիկան։ Աճի բարձր տեմպերը պահպանում են Կենտրոնական Ասիայի երկրները և Հայաստանը՝ Ռուսաստանում և Բելառուսում դինամիկայի որոշակի դանդաղեցման պայմաններում։ Այս մասին հայտնում է ԵԱԶԲ-ի տելեգրամյան ալիքը։
2025թ. առաջին կիսամյակի արդյունքներով բանկի մասնակից երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է 2,1%-ով:
«Դրա հետ մեկտեղ ԵԱԶԲ անդամ երկրները շարունակում են ակտիվորեն աճի նոր աղբյուրներ ստեղծել։ Ներդրումների աճի տեմպերը երկրների մեծ մասում (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան) մնում են երկնիշ։ Ներդրումների աճը ձևավորվում է ինչպես ներքին աղբյուրներից, այնպես էլ արտաքին ֆինանսավորման ներգրավմամբ, ներառյալ օտարերկրյա ուղղակի ներդրումները: Դա խոսում է համաշխարհային տնտեսության նոր իրողություններին տարածաշրջանի երկրների բարձր հարմարվողականության մասին», — նշել է ԵԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը։
Ըստ տարածաշրջանի երկրների ուսումնասիրության՝ Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 7,0%-ով։