Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 2026թ. Օլիմպիական խաղերի եզրափակչում են
16 Փետրվարի 2026, 11:48
Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո փայլուն ելույթ են ունեցել 2026 թվականի Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում։ Նրանք իրավունք են ստացել մասնակցելու ազատ ծրագրին։
7 զույգի ելույթից հետո վերջնականապես պարզ է դարձել, որ Հայաստանի ներկայացուցիչները կընդգրկվեն լավագույն 16-յակում և կշարունակեն պայքարը եզրափակչում, որը կկայանա փետրվարի 16-ին:
Կարճ ծրագրի արդյունքներով հայ գեղասահորդները ստացել են 66,27 միավոր. սա նրանց ընթացիկ մրցաշրջանի լավագույն արդյունքն է: Բոլոր զույգերի ելույթներից հետո Հայաստանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:
Ազատ ծրագրի իրավունք են ստացել 19 զույգից լավագույն 16-ը: