Հայաստանը ներկայացնող Սպարտակ Միքայելյանը ջիու-ջիցուի չեմպիոն է
29 Մայիսի 2023, 18:30
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված Abu Dhabi Jiu-Jitsu Pro Tour մրցաշարում հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը դարձել է բրազիլական ջիու-ջիցուի չեմպիոն Gi և No gi կարգերում։
Հիշեցնենք՝ Հայաստանը ներկայացնող Սպարտակ Միքայելյանը փետրվարին Բելգրադում դարձել է խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնության փոխչեմպիոնը մեծահասակների և երիտասարդների մեջ։
«Պատմություն կերտող», «առաջնության բացում», «ծագող MMA աստղ»՝ լրատվամիջոցների վերնագրերով լի էին՝ IMMAF-ի աշխարհի առաջնության պաշտոնական էջի ներկայացումից։
«Իրականում ես սկսել եմ պայքարել և ջիու-ջիցուով զբաղվել MMA-ից հետո: Կարելի է ասել, որ իմ բազան որպես այդպիսին MMA-ն է։ Գրափլինգում և ջի-ջիցուում ես սկսեցի հանդես գալ միայն MMA-ում իմ տեխնիկան բարելավելու համար»,- ավելի վաղ լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր Միքայելյանը։ Նա այժմ սովորում է Կոլորադոյի Բոլդերի համալսարանի վիճակագրության և տվյալների բազայի բաժնում: