Հայաստանը նոր հայտեր կներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու համար
07 Սեպտեմբերի 2025, 18:53
Հայաստանը մտադիր է նոր հայտեր ներկայացնել՝ բնության և մշակույթի հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու համար։
Ամբողջական ցանկը դեռևս չի հրապարակվել, սակայն արդեն հայտնի է, որ հայտերից մեկը պատրաստվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով և վերաբերում է «Արենի-1» քարանձավին ու գինեգործության հետ դրա կապին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել էին «Վիշապաքարերը» և «Տիրին կատար» հնագույն հուշարձանի մշակութային լանդշաֆտը, «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնիի հնագիտական համալիրը» և «Քարերի սիմֆոնիան»։