Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին․ ԱՊՀ գլխավոր քարտուղար

18 Հունիսի 2024, 21:15

Քաղաքականություն

Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ համագործակցությունում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։