Հայաստանը որևէ ստրատեգիական նշանակություն ԱՄՆ-ի համար չունի․ Արթուր Խաչիկյան

12 Հունիսի 2024, 22:03

Քաղաքականություն

Ամերիկացիները ասել են, որ որևէ կենսական շահեր Հայաստանից չունեն, իրենց կենսական դաշնակիցը Թուրքիան է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը

«Այս կառավարությունը ուղղակի հետևում է ցուցումներին, որ ստանում է ԱՄՆ-ից, Թուրքիայից ու Անգլիայից։ Պետք է կոնկրետ պարոն Օ՝Բրայենին հարց տրվի՝ արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի տարածքը, կնքել ռազմական դաշինք կամ ապագայում Հայաստանին հրավիրել ՆԱՏՕ։ Այս բոլոր հարցերի պատասխանը մենք ունենք,որը բացասական է։ Այդպիսի բան չի լինի։

Ամերիկացիներն ասել են, որ որևէ կենսական շահեր Հայաստանից չունեն, իրենց կենսական դաշնակիցը Թուրքիան է, իսկ Թուրքիայի կենսական դաշնակիցը՝ Ադրբեջանը, Միացյալ Նահանգների մյուս կենսական դաշնակիցը Իսրայելն է, որի զենքով սպանվեցին ղարաբաղցիները, որի զենքով հաղթեցին հայերին։ ԱՄՆ-ի թշնամին Իրանն է, այն միակ երկիրը, որը մեզ այս տարածքում սատարում է, ու ինչ-որ չափով՝ Ռուսաստանը։Այստեղ մտածելու բան չկա․ որևէ ռեալ բան մեզ չի տրվել, միայն՝ խոստումներ»,- ասել է Արթուր Խաչիկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը որևէ ստրատեգիական նշանակություն չունի ԱՄՆ-ի համար։

«Այս կոմիտեն, որ ստեղծվում է, այնտեղ երևի խոսվելու է ոչ մահաբեր զենքի մասին, մեկ անգամ ևս մեզ կտան ինչ-որ ապակուց սարքած, 23 տարվա ստաժ ունեցող ԲՏՌ-ներ, կամ ինչ-որ բոլորովին անիմաստ սիմվոլիկ զենքեր, օրինակ՝ դիպուկահարների հրացաններ։ Պարզ է, որևէ ձևով, որևէ ստրատեգիական նշանակություն Միացյալ Նահանգների համար մենք ունենալ չենք կարող։ ԱՄՆ-ի համար ստրատեգիական նշանակություն ունեն Թուրքիան ու Ադբեջանը։ Պետք է ուղղակի լսել, թե նրանք ինչ են ասում։

Իսկ նրանք ասում են՝ ԱՄՆ-ը մինչև հիմա չհասկացավ, թե ղարաբաղցիներն ինչու դուրս եկան Ղարաբաղից, պարոն Օ՝ Բրայենն ասաց, որ դեռ պարզ չէ պատճառը։ ԱՄՆ-ը միայն ասում է՝ Ադրբեջանն իր դաշնակիցն է, քանի որ ունի նավթ, գազ»,- եզրափակեց Արթուր Խաչիկյանը։