Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու համար

06 Նոյեմբերի 2023, 19:47

Քաղաքականություն

2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերը (Jeux de la Francophonie) կարող են անցկացվել Հայաստանում։

Մեր երկիրը հայտ է ներկայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու համար։ Այս մասին Կամերունի մայրաքաղաք Յաունդեում Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 44-րդ նստաշրջանում իր ելույթում ասել է փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը։