Հայաստանը պատասխանել է ամերիկյան ռազմական տեխնիկայի տեղափոխման վերաբերյալ ՌԴ-ի հարցմանը․ Մարիա Զախարովա

20 Մարտի 2025, 19:25

Քաղաքականություն

Մոսկվան Երևանից տեղեկատվություն է խնդրել Պենտագոնի ռազմական տեխնիկան Հայաստան տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ: Ի պատասխան Հայաստանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ից Հանրապետություն ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ պաշտոնական հարցումներ չեն ստացվել: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բայց եթե այդ տեղեկությունը հաստատվի, ապա դա ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում», — հավելել է նա:

Զախարովայի խոսքով՝ դա կարող է փորձ լինել տարածաշրջան բերել առճակատման սխեմաներ, որոնք մշակվել են հավաքական Արևմուտքի կողմից։