Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ Ադրբեջանի վերջին առաջարկներին. ԱԳՆ
08 Ապրիլի 2024, 18:37
Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։
Այս մասին Ազատությանն ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նա հստակեցրել է, որ խոսքը «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։