Հայաստանը պատրաստ է Չաբահարի միջոցով միանալ «Հյուսիս-Հարավ» միջանցքին

14 Հոկտեմբերի 2025, 12:50

Քաղաքականություն

Հայաստանը հաստատել է իր պատրաստակամությունը մասնակցելու «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանն՝ օգտագործելով Չաբահարի նավահանգիստը։

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Չաբահար ազատ տնտեսական գոտու ղեկավար Մոհամմադ Արբաբիի հետ: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական և տարանցիկ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։

Հակոբյանն ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը նախագծին ակտիվորեն մասնակցելու և Չաբահար նավահանգիստը բեռնափոխադրումների համար օգտագործելու հարցում՝ կարևորելով ենթակառուցվածքային ներդրումները երկկողմ կապերի ամրապնդման համար:

Մոհամմադ Արբաբին հայտնել է, որ Խաշ-Չաբահար երկաթուղու շինարարությունը կավարտվի 2026 թվականին, ինչը նավահանգիստը կդարձնի տարածաշրջանի կարևորագույն տարանցիկ հանգույց: