Հայաստանը պայքարում է մանկական քաղցկեղի դեմ. բուժում՝անկախ ընտանիքի հնարավորություններից. Էսթեր Դեմիրճյան
22 Հոկտեմբերի 2025, 23:25
«Ժպիտների քաղաք» հիմնադրամի հիմնական առաքելությունը քաղցկեղի և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծախսերը հոգալն է կամ բուժումն ապահովելը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:
Հիմնադրամը ֆինանսավորում է քաղցկեղով հիվանդ մինչև 25 տարեկան անձանց՝ ամբողջությամբ հոգալով բոլոր ծախսերը:
Դեմիրճյանը նշել է, որ Հայաստանում երեխաների շրջանում բուժելիության բարձր ցուցանիշներ են գրանցվել՝ շուրջ 70-75 %:
«Մեր հիմնադրամի 7-8 տարվա գործունեության կարևորագույն հիմնաքարերից մեկն այն է, որ կապ չունի՝ երեխան որտեղ է ծնվել, ովքեր են նրա ծնողները, պետք է հավասար պայմաններով բուժում ստանան և պայքարեն հիվանդության դեմ: Մենք ապահովում ենք անհրաժեշտ ամեն ինչով, բնականաբար, մնացածն արդեն բնության ձեռքերում է»,- հավելել է նա:
Մանրամասները տեսանյութում: