Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջներից». Բայրամով
07 Մարտի 2024, 17:30
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերիմին խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերի մասին։
«Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»,- ասել է Բայրամովը։