Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը, իր բնակչությանը. Ստեֆան Սեժուրնե

16 Սեպտեմբերի 2024, 09:59

Քաղաքականություն

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի մամուլի ասուլիս։

Ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը, իր բնակչությանը:

«Մենք կշարունակենք ենթակառուցվածքների աջակցությունը։ Մենք շարունակելու ենք պաշտպանության բնագավառում մեր համագործակցությունը։ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը, իր բնակչությանը: Բարեկանների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնակավառում: Մենք դա անում ենք սուվերենության հարգանքով ու առանց որևէ էսկալացիայի կամքի», — նշել է Սեժուրնեն:

Նա հավելել է, որ Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է: