Հայաստանը պետք է լրջորեն զբաղվի անվտանգության հարցերով՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը. Շահնազարով

25 Հունիսի 2025, 21:25

Բոլոր

«Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Կարեն Շահնազարովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչպես Մերձավոր Արևելքում պատերազմը կանդրադառնա Հայաստանի վրա։

«Ինձ թվում է, որ Իրանի, Իսրայելի և ամերիկացիների միջև այսօրվա հրադադարն ընդամենը դադար է։ Եվ ինձ համար ակնհայտ է, որ դա հատկապես վտանգավոր է Հայաստանի համար։ Կարծում եմ՝ հետագայում էլի բախումներ կլինեն: Հաշվի առնելով, որ Հայաստանը սահմանակից է Իրանին, դա կարող է սպառնալ Հայաստանին, նախ՝ փախստականների հոսքով, իսկ հետո, Աստված մի արասցե, եթե որևէ միջուկային խնդիր լինի, այս ամենը կարող է ուղղվել Հայաստանի կողմը:

Ուստի պետք է որոշակի միջոցներ ձեռնարկել և շատ լուրջ նախապատրաստվել: Եվ սա, իհարկե, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանին այս առումով Ռուսաստանից բացի ոչ ոք չի կարող օգնել: Եվ ընդհանրապես միանգամայն միամտություն է այս առումով հույսը դնել արևմտյան որոշ երկրների օգնության վրա: Ընդհանրապես, դեպի Արևմուտք այս վեկտորը, իմ կարծիքով, չի բխում Հայաստանի ապագայի շահերից»,- ասել է Շահնազարովը:

Հիմա եթերում