Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը՝ կայուն խաղաղության հասնելու համար. Էլչին Ամիրբեկով

25 Մարտի 2025, 15:15

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը բրազիլական «Agência Brasil» գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև անշրջելի և կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ դրանից բացառելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները: