Հայաստանը պետք է սահմանի իր աշխարհաքաղաքական գաղափարախոսությունը․ Այմերիկ Շոպրոդ

25 Մարտի 2026, 20:05

Քաղաքականություն

Ես այստեղ եմ որպես Հայաստանի բարեկամ։ Մենք Ֆրանսիայում մեզ Հայաստանի բարեկամներ ենք համարում, որովհետև ՀՀ-ն չափազանց կարևոր է մեզ համար։ Այս մասին «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, աշխարհաքաղաքականության պրոֆեսոր Այմերիկ Շոպրոդը։

«Ես ներկայացրել եմ իմ կարծիքը բազմաբևեռ աշխարհաքաղաքական կարգի մասին՝ դիտարկելով այն Չինաստան-ԱՄՆ հակամարտության համատեքստում»,- նշել է պրոֆեսորը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար չափազանց կարևոր է սահմանել իր աշխարհաքաղաքական գաղափարախոսությունը։

«Հայաստանի ղեկավարը պետք է լինի մի մարդ, որը կունենա գաղափարախոսական տեսլական, քանի որ դա անհրաժեշտ է երկրի ինքնիշխանությունն ու հողերը պաշտպանելու համար»,- ընդգծել է Շոպրոդը։