Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Օվերչուկ

27 Մարտի 2025, 12:37

Քաղաքականություն

Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, երկու աթոռի վրա նստել չի հաջողվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի օրինագիծը, թեև միավորումը երկրին անդամակցություն չի առաջարկել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթը որակել է իրավաբանորեն անհեթեթ:

Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն ունեն «նման օրակարգեր»։ «Այդ պատճառով, իհարկե, երկրին անհրաժեշտ կլինի կողմնորոշվել և կատարել ընտրություն։ Քանի որ երկու աթոռի վրա նստել չի հաջողվի, դա միանգամայն ակնհայտ է», — հայտարարել է Օվերչուկը։