Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Ալեքսեյ Օվերչուկ
11 Դեկտեմբերի 2025, 20:48
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանն ապագայում ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև:
Նրա խոսքով՝ Երևանի մասնակցությունը միաժամանակ երկու ինտեգրացիոն միավորումներին անհնար է։
«Մենք բազմիցս նշել ենք, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է։ Ինչ-որ փուլում Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի։ Բայց դա կլինի հենց Հայաստանի ժողովրդի ընտրությունը», — ընդգծել է Օվերչուկը։