Ռուս զբոսաշրջիկները փետրվարի 23-ի տոնական օրերը նախընտրում են անցկացնել Հայաստանում

21 Փետրվարի 2026, 12:40

Տնտեսություն և Բիզնես

Փետրվարի 23-ի տոնական օրերը նշելու համար ռուսաստանցիների նախընտրելի արտասահմանյան ուղղությունների լավագույն տասնյակում ընդգրկվել է նաև Հայաստանը։

Ռուսաստանի տուրիստական արդյունաբերության միության տվյալների համաձայն՝ եռօրյա հանգստյան օրերի ընթացքում ամենաշատը վաճառվում են դեպի Թուրքիա, ԱՄԷ և Չինաստան տոմսերը։ Այդ երկրներին հաջորդում են Ուզբեկստանը, Հայաստանը, Թաիլանդը, Տաջիկստանը և Ղազախստանը, իսկ արտասահմանյան ուղղությունների լավագույն տասնյակը եզրափակում են Մալդիվները և Վիետնամը։