Հայաստանը ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը կարգավորելու առաջարկներ կներկայացնի. Մխիթար Հայրապետյան

18 Մարտի 2024, 14:55

Բոլոր

ՀՀ կառավարությունն ունի իր պատկերացումները և լուծումները Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների գործունեության վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Առաջիկայում Մոսկվայում տեղի են ունենալու խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ համաձայնագիրը։ Այդ ժամանակ հայկական կողմը կներկայացնի լուծումների վերաբերյալ իր առաջարկները։

Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը չի ենթադրի ՀՀ-ի ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ խորհրդանիշերի, պետության նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի ու արժանապատվության նկատմամբ»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:

Հիմա եթերում